ԱրարԱրտ

ԱրարԱրտ

«ԱրարԱրտ» նախագծի շրջանակներում հիմնադրամը ստեղծում է ժամանակակից Հայաստանի ամենահայտնի արտիստների ստեղծագործությունները ներկայացնող բարձրորակ տեսաֆիլմերի բազա: Նախագծի առաջին շարքը նվիրված է երաժշտությանը: Այն կներառի ինչպես ակադեմիական, այնպես էլ ժողովրդական և ժամանակակից ժանրերում ստեղծագործող անսամբլների և մենակատարների («Բերդ», «Բարեկամություն», «Վահագն» համույթները, «Կոմիտաս» լարային քառյակը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Գաթա խումբ, վոկալ կվինտետ Լույս և այլն) կատարումներ: Նկարահանումները կիրականացվեն պատմական և այլ սարժան վայրերում, թանգարաններում։ Նպատակն է ներկայացնել Հայաստանի ակտուալ մշակութային կյանքը, ինչպես նաև դրա հիմքերը, նպաստել Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն, ինչպես նաև կինոարտադրության համար հարմար տարածք գովազդելուն, օգնել բարելավել Հայաստանի իմիջը միջազգային ասպարեզում:

Նվիրաբերել նախագծին

Բանկային քարտ