Նախագծեր

Իմացեք ավելին մեր նախագծերի մասին

Մեր մասին

«Արարում» սոցիալական մշակութային հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին։ Հիմնադրամի նպատակը հանրօգուտ ծրագրերի իրականացումն է սոցիալական, գիտական, բարեգործական, մշակութային և կրթական ոլորտներում։ Հիմնադրամի ստեղծման գաղափարը ծնվել է Academy Films ֆիլմարտադրող ընկերության գործունեության շրջանակում։ Ընկերության կոմերցիոն նախագծերի շարքում արդեն իսկ իրականացվել են մի քանի հանրօգուտ ծրագրեր, որոնցից ամենածավալունը «Հայաստան» և «Արցախ» ճամփորդական ֆիլմերն են, որոնք նկարահանվել են 2019 թվականին։ Ֆիլմերն անհատույց տրամադրվել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեին, ԱԳՆ-ին, դեսպանատներին և տուրօպերատորներին՝ Հայաստանը միջագային հարթակներում լավագույնս ներկայացնելու համար։ «Արարում» սոցիալական մշակութային հիմնադրամը հնարավորություն է ստեղծում իրականացնելու ավելի բազմազան ծրագրեր, որոնք կնպաստեն մեր հանրության զարգացմանը, բարօրությանը, կաջակցեն Հայաստանի Հանրապետությանում ավելի բարենպաստ պայմանների ձևավորմանը, մեր մշակույթի հանրահռչակմանը և երկրի դրական կերպարի ամրապնդմանը։

Ձեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք իրականացնել նախագծեր, որոնք հազվադեպ են հանդիպում ավանդական սեկտորում։ Համատեղ փոքր քայլերը կարող են բերել մեծ արդյունքների։

Աջակցել
Image Description