Ձգտելով ապագային
«Ձգտելով ապագային» նախագիծը լիամետրաժ վավերագրական ֆիլմ է, որը կպատմի Արցախում վերջին պատերազմի մասին: Նախագծի հիմքում 17 մասից բաղկացած վավերագրական ֆիլմաշարերն է, որը նկարահանվել է 2020 թվականի ամռանը (44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները սկսվելուց մեկ ամիս առաջ): Այս նկարահանումների ընթացքում անցկացվել է ավելի քան 170 հարցազրույց, մանրամասն վավերագրվել են Արցախի կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Այս նախագծի շրջանակներում մենք կվերադառնանք մեր հերոսներին և նոր հարցազրույցների միջոցով կպատմենք, թե ինչպես է փոխվել նրանց կյանքը և ինչպես է պատերազմը ազդել նրանց աշխարհայացքի վրա: Ֆիլմը կանդրադառնա Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված ռազմական հանցագործություններին (բնակավայրերի ռմբակոծում, միջազգային իրավունքով արգելված զանգվածային ոչնչացման զենքի կիրառում և այլն), միգրացիային և ինքնության հարցերին: Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել միջազգային հարթակներում: