Պատմություն և փաստեր

Պատմություն և փաստեր

«Պատմություն և փաստեր» նախագծի շրջանակում մենք ստեղծում ենք տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մասին հիշատակումները աշխարհահռչակ պատմաբանների տեքստերում ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հիշատկումները ներկայացվում են ինչպես բնօրինակ լեզվով, այնպես էլ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն չինարեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն թարգմանությամբ: Ներկայացված են նաև աշխարհահռչակ քարտեզագիրների քարտեզներ, որոնցում նրանք նշում են Հայաստանի տարածքը տարբեր պատմական դարաշրջաններում: Այս բովանդակությունը նախատեսված է համացանցում ազատ օգտագործման համար և հասանելի կլինի բոլորին: Ծրագրի նպատակն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության դրվագների վերաբերյալ հուսալի, պատմականորեն հիմնավորված / պատճառաբանված տեղեկատվություն տրամադրելը` կանխելու առանձին մարդկանց և քարոզչական խմբերի կողմից տարածաշրջանի պատմության ընկալումը խեղաթյուրելու փորձերը: